Կատալոնական «Բարսելոնան» մտադիր չէ բաժանվել իր թիմի կիսապաշտպան Ֆրենկ Կեսսիից, ով ակումբի շարքերը համալրել է այս ամառ «Միլանից» անվճար տրանսֆերով։ Հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ Կեսսին այս մրցաշրջանում «Բարսելոնայի» մեկնարկային կազմում չի ընդգրկվում:
Ավելի վաղ Կեսսիի գործակալն անձամբ հերքել էր այն լուրերը, որ իր ֆուտբոլիստը ցանկանում է լքել «Բարսելոնան» արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։