«Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆրանսիացուն ցանկանում է ձեռք բերել «Ատլետիկոն»: Մադրիդյան ակումբը ցանկանում է օգտվել մյունխենցիների հետ ֆուտբոլիստի հետ լարված հարաբերություններից։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 30 միլիոն եվրո: