Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել թիմի պաշտպան Ուիլյամ Սալիբի հետ։ Հիշեցնենք, որ ֆրանսիացու գործող պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում:
Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի խոսքով՝ կողմերն այժմ պաշտոնական բանակցությունների մեջ են։ Դեռ համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն «Արսենալը» կփորձի շտկել դա մոտ օրերս:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Սալիբան ճանաչվել էր Ֆրանսիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը: