Զլատան Իբրահիմովիչ. «Ես կիրք ունեմ իմ խաղի նկատմամբ»

«Միլանի» հարձակվող 41-ամյա Զլատան Իբրահիմովիչը, ով շարունակում է ապաքինվել ծնկի վիրահատությունից հետո, դեռ չի մտածում կարիերան ավարտելու մասին։

«Ես կիրք ունեմ իմ խաղի նկատմամբ: Ես հաճույք եմ ստանում իմ ամեն օրից, ուզում եմ առողջ լինել: Չեմ ցանկանում ավարտել ֆուտբոլային կարիերաս:

Այն օրը, երբ ես սկսեմ հանձնվել, ուզում եմ, որ իմ շրջապատում մարդիկ անկեղծ լինեն և ասեն, որ ես սկսել եմ հանձնվել»,- Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է CNN-ը։