Կատալոնական «Բարսելոնայի» և Կամերունի ազգային հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Սամուել Էտո’օ-ն խոսել է ֆրանսիացի լեգենդար հարձակվող Թիերի Անրիի մասին։
«Իմ կարծիքով, Անրին չխաղաց Անելկայի մակարդակով: Այո, նա լավն էր, բայց ես գիտեի ավելի լավ հարձակվողների»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է footy24news-ը:
Թիերի Անրին իր խաղային կարիերայի մեծ մասն անցկացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայում Լոնդոնի «Արսենալում»: Նա նաև հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսում» և կատալոնական «Բարսելոնայում»: Թիերին Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 123 հանդիպում և դարձել 51 գոլի հեղինակ։