Ռոբերտո Մարտինես. «Էդեն Ազարը կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար»

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը նշել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարի կարևորությունը ազգային հավաքականի համար:

«Ազարի կարևորությունը ազգային հավաքականի համար սակարկելի չէ՝ հաշվի առնելով նրա կարիերան և փորձը: Նա 2018 թվականի Աշխարհի Առաջնությունում փայլուր էր, կփայլի նաև այս տարի:

Վերջին երկու տարիները հատկապես ծանր էին ֆուտբոլիստի համար։ Եվրոպայի առաջնությունում նա ցավ ապրեց, բայց երբեմն օգնեց մեր թիմին»,- մարզչի խոսքերը մեջբերում է VTM Nieuws-ը: