Մադրիդի «Ռեալը» Կիլիան Մբապպեի փոխարեն ուրիշ տարբերակ է գտել

Մադրիդի «Ռեալն» այլևս հետաքրքրված չէ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի ծառայություններով, հայտնում է Diario AS-ը։

Այս պահին Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդ կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն է, որին ցանկանում են ձեռք բերել նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք թոփ ակումբներ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելինգհեմը ցանկանում է հաջորդ ամառ տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», քանի որ մանկուց երազել է խաղալ այդ թիմում։