Մուսա Դեմբելե. «Հավատում եմ, որ կմասնակցեմ Աշխարհի առաջնությանը»

Ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն խոսել է իր Քաթարում մեկնարկող Աշխարհի առաջնության և Ֆրանսիայի հավաքականի կազմում հայտնվելու իր հնարավորությունների մասին։

«Հավատում եմ, որ կմասնակցեմ Աշխարհի առաջնությանը: Ես ունեմ բոլոր որակները՝ մասնակցելու նման մրցաշարի։ «Լիոնի» կազմում իմ խաղը կպատասխանի այս հարցին, ես ցույց կտամ իմ առավելագույնը։

Իհարկե, այդքան էլ հեշտ չէ մտնել այդքան ուժեղ թիմի կազմում, բայց ես հույս ունեմ, որ կստացվի»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է PVSportFR-ը։