Կատալոնական «Բարսելոնան» հիասթափված է թիմի նորեկ Ռաֆինյա Դիասի խաղից, ում գնել են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լիդսից»։
Ակումբի ղեկավարությունը դժգոհ է, որ 25-ամյա բրազիլացին գոլեր չի խփել Չեմպիոնների Լիգայի ոչ մի խաղում, որին մասնակցել է։ Վերջին երկու հանդիպումներում Ռաֆինյան պահեստայինների նստարանից է հետևել խաղին։
Հիշեցնենք, որ հարձակվողի տրանսֆերը «Բարսելոնայի» ղեկավարության վրա արժեցել է 58 միլիոն եվրո։