26-ամյա բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոն, ում «Լիվերպուլը» վարձակալել է Թուրինի «Յուվենտուսից», մինչև այս մրցաշրջանի ավարտը կմնա մերսիսայդյան գրանդում։ Այս մասին հաղորդում է The Mirror-ը։
Աղբյուրի համաձայն` ֆուտբոլիստը, չնայած այս պահին ունի ազդրի վնասվածք, բայց ժամանակից շուտ չի վերադարնա Իտալիա։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է «Լիվերպուլի» երեք հանդիպման, որոնցում գոլեր չի հեղինակել։