Անդրես Ինյեստան նշել է, թե ով է եղել նրա մանկության կուռքը

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատմել է, որ Պաբլո Այմարն իր մանկության կուռքն է եղել։

«Իմ պատանեկության տարիներին Պաբլո Այմարն իմ կուռքն էր, միշտ հաճելի էր տեսնել նրա խաղը»,- Ինյեստայի խոսքերը մեջբերում է TyC Sports-ը։

Նշենք, որ արգենտինացի նախկին կիսապաշտպան Այմարը հանդես է եկել «Ռիվեր Փլեյթում», «Սարագոսայում», «Վալենսիայում» և «Բենֆիկայում»: