Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կշարունակի աշխատել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է COPE-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը մտադիր չէ հեռացնել 42-ամյա իսպանացուն այն բանից հետո, երբ կատալոնացիները չկարողացան Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել:
Նշենք, որ Չավին ակումբի մարզիչ է նշանակվել 2021թ.-ին: