Եվրոպա Լիգայի խմբային փուլի նախավերջին՝ խաղային օրվա ավարտից հետո հայտնի են դարձել փլեյ-օֆֆի 10 մասնակից:
Փլեյ-օֆֆում հանդես կգան «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍՎ-ն, «Ֆեներբահչեն», «Ռենը», «Բետիսն» ու «Ռեալ Սոսյեդադը», բելգիական «Սենտ-Ժիլուազը», գերմանական «Ֆրայբուրգն» ու հունգարական «Ֆերենցվարոշը»:
Եվս երկու թիմեր «Բարսելոնան» և անդալուզական «Սևիլիան»՝ որոնք Չեմպիոնների Լիգայի իրենց խմբերում կզբաղեցնեն երրորդ տեղը՝ նույնպես հանդես կգան մրցաշարում: