«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է «Շերիֆի» դեմ խաղում (3:0) Կրիշտիանու Ռոնալդուի խաղի մասին։
«Ռոնալդուն շանսեր է ստեղծում թիմի համար, ինչպես թիմն է ստեղծում նրա համար: Մենք գիտենք, թե որքան վստահ է նա կարողանում ավարտել գրոհները:
Նա պետք է ավելի շատ գոլեր խփի, և նա կարող է ավելի շատ գոլեր խփել, ես դրանում վստահ եմ»,- հանդիպումից հետո ասել է հոլանդացի մարզիչը BT Sport-ին։