«Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային թիրախ ունեն

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի ծառայություններով: «Չելսին» պատրաստ է մրցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ֆուտբոլիստի համար պայքարում, հայտնում է The Sun-ը:

Ֆրիմպոնգը հրաշալի սկսեց մրցաշրջանը՝ Գերմանիայի Բունդեսլիգայի 11 խաղերում խփելով 5 գոլ։ Ժերեմին «Բայերի» հարձակման առաջատարներից է:

Նշենք, որ ֆուտբոլիստը նախկինում հարցազրույց էր տվել, որտեղ հայտարարել էր, որ երազում է մի օր տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»։