Անտոնիո Կոնտեն կարող է վերադառնալ իր նախկին ակումբ

Լոնդոնի «Թոթենհեմի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է վերադառնալ Թուրինի «Յուվենտուս»:

La Gazzetta dello Sport-ի հավաստմամբ՝ «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին ցանկանում է առաջիկա ամռանը թիմ հրավիրել Կոնտեին:

Հիշեցնենք, որ Կոնտեն «Յուվենտուսը» գլխավորել էր 2011-2012 և 2012-2014 թվականներին:

Իտալացի մարզչի գործող պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: