Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է թիմում տեսնել ՊՍԺ -ի գերաստղին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին թիմ հրավիրել: Այս մասին հայտնում  է Fichajes-ը:

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պլանավորում է իրականացնել տրանսֆերը 2023 թվականի ամռանը:

Լեո Մեսսիի գործող պայմանագրի ժամկետը ՊՍԺ -ի հետ կավարտվի 2023 թվականի հունիսի 30-ին:

Հիշեցնենք, որ Մեսին և Գվարդիոլան 2008-2012 թվականներին միասին աշխատել էին կատալոնական «Բարսելոնայում»: