Մադրիդի «Ռեալը» կողմնորոշվել է Էդեն Ազարի ապագայի հարցում

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է ազատվել կիսապաշտպան Էդեն Ազարից, հայտնում է լրագրող Մարիո Կարտագենան։

«Արքայական ակումբը» որոշել է բաժանվել բելգիացուց, սակայն այս պահին ոչ մի թիմ չի հայտնել նրա նկատմամբ հետաքրքրության մասին։

31-ամյա կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում Ազարն ակումբի կազմում անցկացրել է 5 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։