«Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն պատրաստվում էձմռանը հեռանալ ակումբից, հայտնում է L’Equipe-ը։
Միևնույն ժամանակ, «Լայպցիգը» չի պատրաստվում բաժանվել 24-ամյա ֆուտբոլիստից և ծրագրում է նրա շուրջ կառուցել թիմ, որը կարող է մրցել «Բավարիայի» հետ Բունդեսլիգայի չեմպիոնության համար պայքարում։ Նշվում է, որ «Լայպցիգը» պատրաստ չի լինի Նկունկուին բաց թողնել անգամ 100 միլիոն եվրոյի դիմաց։
Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են մի շարք գերակումբներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթին», «Միլանը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» և ՊՍԺ-ն: