Գերմանական «Շալկե 04»-ը հայտարարել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Թոմաս Ռայսի նշանակման մասին: Կողմերը կնքել են երկու տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Ավելի վաղ «Շալկե 04»-ը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել էր Ֆրանկ Կրամերին։
Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում «Շալկե 04»-ը 11 խաղից հետո 6 միավորով վերջին՝ 18-րդ տեղում է:
Thomas Reis has taken over as head coach with immediate effect.
Welcome to Schalke and Glück auf, Thomas ?⚪#S04 pic.twitter.com/BifomzsEow
— FC Schalke 04 (@s04_en) October 27, 2022