Մադրիդի «Ռեալի» առաջատարը չի օգնի թիմին առաջիկա խաղում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կատալոնական «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի խաղում հանգստանալու հնարավորություն կտա թիմի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմային։

Marca-ն գրում է, որ Կարիմը ամենայն հավանականությամբ, չի մասնակցի այդ հանդիպմանը

Ավելի վաղ Բենզեման վնասվածք էր ստացել մարզման ժամանակ, ինչի պատճառով բաց էր թողել «Սևիլիայի» դեմ Լա Լիգայի 11-րդ տուրի (3-1) և գերմանական «Լայպցիգի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումները (2-3)։