Ժոան Լապորտա. «Մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու, քանի որ սա երիտասարդ նախագիծ է»

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Չեմպիոնների Լիգայում ակումբի ձախողման մասին:

«Ամոթ է, բայց ոչ ֆուտբոլիստներին, ոչ մարզչին չի կարելի որևէ բանում մեղադրել: Մենք պետք է առաջ շարժվենք, պայքարենք այլ մրցաշարերում:

Մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու, քանի որ սա երիտասարդ նախագիծ է»,- Լապորտայի խոսքը մեջբերում է AS-ը։