Իտալացի լրագրող. «Խվիչա Կվարացխելիան ադամանդ է»

Corriere dello Sport-ի լրագրող Մասիմիլիանո Մարտինին Sport24-ի թղթակից Վլադիսլավ Շապիրոյին տված հարցազրույցում գնահատել է «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի խաղամակարդակը։

Իտալական ակումբում իր դեբյուտային մրցաշրջանում 21-ամյա վրացի վինգերը 15 խաղում դարձել է 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

«Կվարացխելիան Ա Սերիայի այս մրցաշրջանի ամենակարևոր հայտնագործությունն է, նա ադամանդ է:

Վստահ եմ, որ «Նապոլին» կարող է նրա հետ նվաճել Սկուդետտոն»,- ասել է Մարտինին։