Գաբրիել Ժեզուշ. «Հասկանում եմ, որ հեռու եմ նրանց խաղամակարդակից»

Լոնդոնի «Արսենալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուշը գովեստի խոսքեր է հնչեցրել իր թիմակիցներ  Բուկայո Սակայի և Գաբրիել Մարտինելլիի հասցեին:

«Ես ինձ համարում եմ էներգիայով լի ֆուտբոլիստ: Ես միշտ վազում եմ և պայքարում յուրաքանչյուր գնդակի համար։

Բայց երբ մարզվում եմ Մարտինելլիի և Սակայի հետ, հասկանում եմ, որ հեռու եմ նրանց խաղամակարդակից։

Նրանք իսկական մեքենաներ են»,- Ժեզուսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: