«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին արձագանքել է Չեմպիոնների Lիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բավարիայից» կրած 0-3 հաշվով պարտությանը:
«Բավարիան» ֆիզիկապես շատ ուժեղ է, և երբ պաշտպաններն իրենց թիկունքում ազատ տարածություն են թողնում, նրանք դրանից օգտվում են:
Հիմա բոլորը ուժերը պետք է կենտրոնացրել Եվրոպա Լիգայում հաղթելու վրա, մանավանդ, որ նախորդ մրցաշրջանում դա չհաջողվեց:
Սա լուրջ անհաջողություն է: Մենք շատ երիտասարդ ենք, շատ նոր ֆուտբոլիստներ ունենք, և այս պահին մենք միմյանց այնքան էլ լավ չենք ճանաչում:
Դրա համար ժամանակ է անհրաժեշտ»,- Գավիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: