CHAMPIONS LEAGUE.12 ակումբներ նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգիր (լուսանկար)

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրի արդյունքներով Միլանի «Ինտերը» նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:

Ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգիր էին նվաճել նաև Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան», ֆրանսիական ՊՍԺ-ն, Դորտմունդի «Բորուսիան», անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին», իտալական «Նապոլին», պորտուգալական «Բենֆիկան» ու բելգիական «Բրյուգեն»:

Այսպիսով փլեյ – օֆֆ փուլի 16 մասնակիցներից 12 – ը արդեն հայտնի են