«Բենֆիկայի» հարձակվող Գոնսալո Ռամոսը՝ անգլիական գրանդի դիտակետում

«Մանչեսթեր Յունայթեդը» հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ դիտարկում «Բենֆիկայի» հարձակվող Գոնսալո Ռամոսին ձեռք բերելու տարբերակը:

Էրիկ տեն Հագը նախատեսում է հունվարին ուժեղացնել հարձակման գիծը:

«Կարմիր սատանաների» համար առաջնահերթ տրանսֆերային նպատակը հենց Գոնսալո Ռամոսն է։

Ինչպես հայտնում է The Sun-ը, «Յունայթեդն» արդեն կապ է հաստատել Ռամոսի ներկայացուցիչների հետ։

Հայտնի է, որ Գոնսալոյի պայմանագրով նախատեսված է 100 մլն ֆունտ ստերլինգ հրաժարագին: