Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամը կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա», հայտնում է Lequipe-ը:
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա հարձակվողի տրանսֆերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մյունխենի «Բավարիան», որը Ռոբերտ Լևանդովսկու հեռանալուց հետո նոր կենտրոնական հարձակվող է փնտրում։
Ընթացիք մրցաշրջանում Մարկուսն անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: