Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կոչ է արել պատժել ՊՍԺ-ին ֆինանսական կանոնները խախտելու համար:
«Մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք ՊՍԺ-ի դեմ հենց հիմա։ ՊՍԺ-ի և նրա նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի համար 10 միլիոն եվրոն մի բաժակ սուրճի արժեք ունի:
Ուստի նրանց նկատմամբ պետք է պարտադիր պատիժ կիրառել», – Տեբասի խոսքերը մեջբերում է goal-ը: