Պատրիկ Շիկը՝ անգլիական գրանդի դիտակետում

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա: Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

26-ամյա չեխի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Շիկը բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։