Պաշտոնական. «Չելսին» նոր տեխնիկական տնօրեն ունի

Լոուրենս Ստյուարտը ստանձնել է Լոնդոնի «Չելսիի» տեխնիկական տնօրենի պաշտոնը, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Անգլիացի մասնագետը համակարգելու է գլոբալ ֆուտբոլային հարցերը:

Ավելի վաղ մասնագետը աշխատել է «Մանչեսթեր Սիթիում», «Էվերթոնում» և Անգլիայի ազգային հավաքականում:

«Չելսին» Անգլիայի առաջնության 11 տուրերից հետո վաստակել է 21 միավոր և 5-րդ տեղում է: