Լիոնել Մեսսին Չեմպիոնների Լիգայի ռեկորդակիր

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Մաքաբիի» դեմ խաղում (7:2) դարձել է երկու գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչպես հաղորդում է Opta-ն, Մեսսին դարձել է մրցաշարի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, ով մեկ խաղում կարողացել է դուբլի հեղինակ դառնալ ու երկու գոլային փոխանցում կատարել։ Ֆուտբոլիստը 35 տարեկան է: