Կիկե Սետյեն. «Ես վստահ եմ, որ կարող եմ անել ամեն հնարավորը Վիլյառեալի» համար»

Իսպանական «Վիլյառեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է կատալոնական «Բարսելոնայում» աշխատելու ժամանակաշրջանի և ստացած փորձի մասին:

««Բարսելոնայում» ես բախվեցի նոր իրականության: Այնտեղ աշխատելը անգնահատելի փորձ էր, որից մեծ օգուտ քաղեցի: Հիմա հանգամանքները այլ են:

Ինչ վերաբերում է «Վիլյառեալին», ապա ես վստահ եմ, որ կարող եմ անել ամեն հնարավորը թիմի համար: «Բարսելոնայում» ստացած փորձն ինձ կօգնի կողմնորոշվել այս կամ այն իրավիճակում»,- Սետյենի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն: