«Յուվենտուսի» երկրպագուները պահանջում են Մասիմիլիանո Ալեգրիի հրաժարականը

Թուրինի «Յուվենտուսի» երկրպագուները դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի աշխատանքից։ Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, երկրպագուները պահանջում են մասնագետի հրաժարականը։

Թիմի երկրպագուները սոցիալական ցանցերում սկսել են գործարկել` #AllegriOut հեշթեգը։

Համբերության բաժակի վերջին կաթիլը լցվեծ երեկ ՉԼ-ի 5-րդ տուրում Լիսաբոնի «Բենֆիկայից» կրած պարտությամբ (3:4) հաշվով: Այդ պարտությունից հետո Թուրինի «Յուվենտուսը» դուրս մնաց ՉԼ-ի խմբային փուլից, և հանդես կգա Եվրոպայի Լիգայում: