Յուլիան Նագելսմանը վստահ է, որ «Բարսելոնան» լիովին գոհ է Ռոբերտ Լևանդովսկու ցուցադրած խաղից

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը վստահ է, որ «Բարսելոնան» լիովին գոհ է թիմի նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ցուցադրած խաղից։

«Ես տեսնում եմ, որ Լևանդովսկին շատ գոլեր է խփում: Վստահ եմ, որ «Բարսելոնան» գոհ է նրա ելույթներից: Մենք հիանալի մեկնարկեցինք մրցաշրջանը առանց նրա և ավելի շատ գոլեր խփեցինք, քան նախորդ մրցաշրջանում նմանատիպ ժամանակահատվածում:

Լևանդովսկին երջանիկ է, մենք նույնպես։ Ես միշտ ուրախ եմ իմ նախկին ֆուտբոլիստների համար»,- Նագելսմանի խոսքերը մեջբերում է goal-ը։