Ժորժե Մենդեշը իր հաճախորդի ծառայություններն է առաջարկել Մադրիդի «Ռեալին»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի գործակալ Ժորժե Մենդեշն առաջարկել է ֆուտբոլիստին պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է El Nacional-ը:

Ամռանը Սիլվան կարող էր տեղափոխվել «Բարսելոնա», սակայն տրանսֆերը չկայացավ։ Կատալոնական ակումբը շարունակում է հետաքրքրվել 28-ամյա պորտուգալացու ծառայություններով, սակայն այժմ նա պետք է մրցի Մադրիդի «Ռեալի» հետ։

Կիսապաշտպանի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Portal Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 80 միլիոն եվրո:

Բեռնարդո Սիլվան այս մրցաշրջանում «Սիթիի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։