Կրիշտիանու Ռոնալդուն` «Նապոլիի» ուշադրության կենտրոնում

«Նապոլին» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություներով, հաղորդում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն, «Նապոլիի» ղեկավարությունը 37-ամյա պորտուգալացուն տեսնում է որպես Վիկտոր Օսիհենին փոխարինող, ով ձմռանը կարող է տեղափոխվել «Չելսի»։

Ռոնալդուի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 20 մլն եվրո։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։