«Չելսին» տրանսֆեր է համաձայնեցրել

Լոնդոնի «Չելսին» համաձայնեցրել է «Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի տրանսֆերը։ Ըստ իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Չելսին» լիովին համաձայնության է եկել ֆուտբոլիստի ու ակումբի հետ տրանսֆերի հարցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նկունկուն արդեն բուժզննում է անցել այս ամառ «Չելսի» տեղափոխության համար։ Քրիստոֆերը երազում է խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անձկացրել է 11 հանդիպում, և դարձել է 8 գոլի հեղինակ։