Միլանի «Ինտերի» հայազգի կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը, յուրօրիակ նվաճման է հասել:
Մխիթարյանն դարձավ չորրորդ ֆուտբոլիստը պատմության մեջ, որը 7 տարբեր թիմերի կազմում գոլ խփեց եվրագավաթներում, հայտնում է ինսայդեր Ջուզեպպե Պաստորեն:
Ավելի վաղ նման նվաճման էին հասել Զլատան Իբրահիմովիչը, նախկին ֆուտբոլիստներ Ադրիան Մուտուն և Ջոն Քարյուն:
Նախկինում 33-ամյա ֆուտբոլիստը եվրագավաթներում գոլ էր խփել նաև Դոնեցկի «Մետալուրգի», «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», Լոնդոնի «Արսենալի», «Մանչեսթեր Յունայթեդի» և իտալական «Ռոմայի» կազմում:
Հիշեցնենք, որ այսօր կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Վիկտորիա Պլզենի» դարպասը:
In #InterViktoria Henrikh #Mkhitaryan diventa il QUARTO calciatore della storia ad aver segnato in Europa con sette squadre diverse: Metalurh Donetsk, Shakhtar, Dortmund, Arsenal, Manchester United, Roma, Inter.
Gli altri tre sono Zlatan Ibrahimovic, Adrian Mutu e John Carew.
— Giuseppe Pastore (@gippu1) October 26, 2022