«Բարսելոնայի» կիսապաշտպանը չի լքի ակումբը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հերքել է այն լուրերը, թե կիսապաշտպան Ֆրենկ Կեսսին կարող է հեռանալ թիմից այս ձմռանը։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ամռանն է միացել «Բարսելոնային» ազատ գործակալ կարգավիճակով` «Միլանից»:

«Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է «Բարսելոնայի» համար։ Վերջին խաղում Կեսսին դուրս եկավ փոխարինման և շատ հաճախ հաղթեց մենամարտերում»,- Չավիի խոսքերը մեջբերում է sport-ը։

Այս մրցաշրջանում կոտդիվուարցին ընդամենը մեկ գոլ է խփել «Բարսելոնայի» կազմում Չեմպիոնների Լիգայում: