Անտոնի. «Կազեմիրոն մեր շունն է դաշտի կենտրոնում»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնին խոսել է թիմի կիսապաշտպան Կազեմիրոյի ցուցադրած խաղից:

«Մենք ջերմ հարաբերություն ունենք Կազեմիրոյի հետ, նա շատ լուրջ տղա է: Կազեմիրոն մեր պահապան շունն է դաշտի կենտրոնում» – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է marca պարբերականը:

Նշենք, որ Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել այս ամառ` Մադրիդի «Ռեալից»: