Անսու Ֆաթին պատրաստ է հեռանալ ակումբից

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին պատրաստ է հեռանալ ակումբից, եթե նրան տեղ չտրամադրեն մեկնարկային կազմում։

Նախկինում արդեն տեղեկություններ էին հայտնվել 19-ամյա ֆուտբոլիստի դժգոհության մասին:

Ըստ Radioestadio Noche-ի, իրավիճակը կարող է ավելի լարվել, քանի որ ֆուտբոլիստի գործակալը պատրաստ է բանակցություններ սկսել այլ ակումբների հետ, ովքեր կցանկանան գնել Ֆաթիի տրանսֆերը: