Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ շուտով կրկին մարզչական աշխատանքի է վերադառնալու։
«Շուտով կվերադառնամ կրկին մարզչական աշխատանքի։ Սպասեք, շատ քիչ է մնացել, շատ շուտով»,- Զիդանի խոսքերը մեջբերում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշենք, որ իտալական աղբյուրները հայտնել էին, որ ֆրանսիացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել թուրինի «Յուվենտուսը»: