«Թոթենհեմը» կգնի Կլեման Լենգլեի տրանսֆերային իրավունքները

«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լենգլեն, ով վարձավճարով հանդես է գալիս «Թոթենհեմում», կարող է մնալ անգլիական ակումբում։ Այդ մասին հայտնում է Football Espana-ը։

Աղբյուրի համաձայն, ակումբները կքննարկեն 10-15 միլիոն եվրոյի տրանսֆերային տարբերակը։

27-ամյա ֆրանսիացին «Բարսելոնային» է միացել 2018 թվականին: Այս մրցաշրջանում պաշտպանը հանդես է գալիս «Թոթենհեմում», որի կազմում անցկացրել է 8 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։