«Մանչեսթեր Սիթիի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է 2021 թվականի ամռանը կատալոնական ակումբից իր ընկեր Լիոնել Մեսսիի հեռանալու մասին։
«Երբ այդ ամենը տեղի ունեցավ, ես մտածեցի, որ ինչ-որ մեկը կոտրել է «Բարսելոնայի» սոցիալական մեդիան: Մենք վստահ էինք, որ դա կատակ է: Ես ընկերոջս հետ էի, հանկարծ նա նայեց հեռախոսին և բացականչեց. Սա ճի՞շտ է: Նա ինձ ցույց տվեց հեռախոսը «Բարսելոնայի» հայտարարությամբ»,- Ագուերոյի խոսքերը մեջբերում է El Chiringuito TV-ն: