Մաուրիսիո Պոչետինոն չի ցանկանում վերադառնալ Իսպանիա

Արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մերժել է իսպանական ակումբ գլխավորելու առաջարկը:

ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Պոչետինոն հրաժարվել է գլխավորել իսպանական «Վիլյառեալը», հաղորդում է sports-ը:

Նշենք, որ ավելի վաղ Մաուրիսիո Պոչետինոն կարող էր աշխատանքի անցնել «Ասթոն Վիլլայում» որը վերջերս աշխատանքից ազատեց Սթիվեն Ջերարդին:

Այնուամեայնիվ, այդ պաշտոնը ստանձնեց իսպանացի մասնագետ Ունայ Էմերին: