Լուկա Էրնանդեսը խոսել է Մադրիդի «Ատլետիկո» վերադառնալու հեռանկարների մասին

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Լուկա Էրնանդեսը խոսել է Մադրիդի «Ատլետիկո» վերադառնալու հեռանկարների մասին։

«Եթե կա «Ատլետիկո» վերադառնալու հնարավորություն, ինչո՞ւ ոչ: Այս ակումբն ինձ ամեն ինչ տվեց, և ես նրան միշտ հաջողություն կմաղթեմ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը:

Նշենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը «Ատլետիկոյի» սան է։ Ֆուտբոլիստը իսպանական գրանդում հանդես է եկել 2014-ից 2019 թվականներին՝ մադրիդցիների հետ հաղթելով Եվրոպա Լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։