Ջուդ Բելինգհեմը ցանկանում է տեղափոխվել Իսպանիա

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը որոշել է կարիերան շարունակելու առաջնահերթ տարբերակը։ Լրագրող Խորխե Պիկոնի խոսքով՝ 19-ամյա կիսապաշտպանը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։

Ֆուտբոլիստը ցանկանում է ընթացիկ մրցաշրջանն ավարտել Գերմանիայի առաջնությունում, իսկ հաջորդ ամառ տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

Ջուդի կարիերան շարունակելու տարբերակների թվում էին նաև «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին», սակայն ֆուտբոլիստը նախընտրում է տեղափոխվել Իսպանիա։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո։