Ժոաո Ֆելիշը կարող է տեղափոխվել Գերմանիա

Պորտուգալացի հարձակվող Ժոաո Ֆելիշը մոտ էր Մադրիդի «Ատլետիկոյից» հեռանալուն և Գերմանիայի առաջնություն տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Bayern & Germany-ին։

Մյունխենի «Բավարիան» կարող է պայմանագիր կնքել հարձակվողական ոճի կիսապաշտպանի հետ։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Բունդեսլիգայի չեմպիոնը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաջարկել է 80 միլիոն եվրո, սակայն իսպանական ակումբը մերժել է։

Նշենք, որ «Ատլետիկոն» Ֆելիշին գնել է Լիսաբոնի «Բենֆիկայից» 126 միլիոն եվրոյով: Այս մրցաշրջանում պորտուգալացին երեք գոլային փոխանցում է կատարել Իսպանիայի առաջնության 10 խաղում։