«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը խոսել է թիմի պաշտպան Մարկ Կուկուրելայի մասին, ով փոխարինվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջին խաղակեսում (1-1):
«Նա լավն է, Մարկը պատրաստ է խաղալ և պայքարել ակումբի համար: Երբեմն, երբ թիմ ես փոխում, ամեն ինչ միանգամից շատ լավ է ընթանում, բայց լինում են նաև դեպքեր, երբ շատ վերելքներ և վայրէջքներ են լինում: Նա իրեն կդրսևորի «Չելսիի» մարզաշապիկով»,- մարզչի խոսքերը մեջբերում է BBC-ն:
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: